Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ճապոնիայի 30 քաղաքացիների մուտքի արգելքի մասին: Ցուցակում ընդգրկված անձանց մեծ մասը լրագրողներ և ճապոնական համալսարանների պրոֆեսորներ են: Միակ պաշտոնյան Ճապոնիայի ԱԳՆ խոսնակ Տոշիհիրո Կիտամուրոն է։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ արգելքը ուժի մեջ է անորոշ ժամանակով: ԱԳՆ-ը արգելքը բացատրել է որպես «Տոկիոյի հակառուսական քաղաքականության» պատասխան, մասնավորապես՝ Ճապոնիայի կողմից Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցների: Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակը վերջին անգամ ընդլայնվել է աշնան սկզբին։
Հոկտեմբերի վերջին Ճապոնիայում ձևավորվել է նոր կառավարություն: Իր առաջին մամուլի ասուլիսում նոր արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Տոկիոն կշարունակի աջակցել Ուկրաինային:
Մարտին էլ Մոսկվան արգելել էր Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի մուտքը երկիր։