Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն հանդիպել է Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Ասաադ ալ-Շաիբանիի և Հաքան Ֆիդանի հետ:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է՝ նրանք քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի շարունակական ջանքերը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում անհետ կորած ամերիկացիներին գտնելու շարունակական ջանքերին:

Պետքարտուղարը ընդգծել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ սիրիացի ժողովրդին խաղաղության և բարգավաճման հնարավորություն տալու և տարածաշրջանային գործընկերության կարևորությունը՝ Սիրիայի վերականգնման ջանքերին աջակցելու համար:

Մարկո Ռուբիոյի հանդիպումը Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ հաջորդում է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի Սպիտակ տուն կատարած այցին:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG