Ղազախստանը պատրաստ է ամսական մոտ 15-20 հազար տոննա հացահատիկ մատակարարել Հայաստանին, հայտարարել է Սննդի պայմանագրերի կորպորացիան։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այսօր՝ 30 տարվա ընթացքում առաջին անգամ, ղազախական ցորեն տեղափոխող գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
«Այս տարանցիկ միջանցքը կարող է ի վերջո դառնալ Երևանին ղազախական հացահատիկի և այլ բեռների մատակարարելու երթուղի»,- հայտարարել է Աստանան, հավելելով, որ հայկական կողմը հետաքրքրված է ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ, և այժ բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ։