Մատչելիության հղումներ

«Ուկրաինայում պատերազմը ավարտելու ջանքերը կանգ են առել ոչ մեր մեղքով». Պեսկով


Կրեմլը հայտարարել է, թե ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն այն լուծելու ջանքերը կանգ են առել։ «Ոչ մեր մեղքով», - պնդել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեղադրելով Ուկրաինային ու Եվրամիությանը։

«Եվրոպացիները ամեն կերպ հրահրում են ուկրաինացիներին։ Նրանց համոզմամբ՝ Ուկրաինան կարող է հաղթել և պաշտպանել իր շահերը ռազմական ճանապարհով», - ասել է նա, պնդելով, թե դա խորը մոլորություն է՝ հաշվի առնելով ճակատամարտի իրավիճակը։

Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմում Ռուսաստանը վերահսկում է այդ երկրի տարածքի մոտ 19 տոկոսը և այժմ էլ փորձում է մեծ կորուստների գնով գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ և Կուպյանսկ քաղաքները։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG