Արագածոտնի թեմի բանտարկված դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնում է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը:
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել էին հոգևորականներին վերագրվող ձայնագրության վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: