Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի»-ում

Լրացված

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG