«Քրդական խնդրի լուծման նոր փուլ է մեկնարկում», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ օրերս ինքը «շատ կառուցողական» բանակցություններ է անցկացրել քրդամետ DEM կուսակցության ղեկավար անդամների հետ,ո րոնք կոչ են արել թույլատրել Քրդական Բանվորական կուսակցության (PKK) ցմահ ազատազրկման դատապարտված առաջնորդ Աբդուլա Օջալանին հանդիպել Թուրքիայի խորհրդարանի անդամների հետ։
«Կարծես թե ահաբեկչությունից ազատ Թուրքիայի ճանապարհին մենք նոր հանգրվանի ենք հասել», - հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ ձեռք բերված առաջընթացը ինքը «խիստ արժեքավոր» է որակում։