Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով կա առնվազն 7 զոհ


Առնվազն յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլի օդանավակայանից թռիչքի ժամանակ UPS բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Associated Press-ը:

Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտարարել է, որ ևս 11 մարդ ստացել է «շատ լուրջ» վնասվածքներ։

Զոհերի ինքնություն չի հրապարակվել։ Լուիսվիլի հրշեջ ծառայության պետ Բրայան Օ'Նիլի խոսքով՝ զոհվածներից չորսը ինքնաթիռում չեն եղել։

1991 թվականին արտադրված McDonnell Douglas MD-11 ինքնաթիռը Լուիսվիլիի օդանավակայանից մեկնում էր Հոնոլուլու։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG