Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիեին:
ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով, Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։ Զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:
Հանդիպմանը ներկա են եղել դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը և Հայաստանի առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։