Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Օդեայի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին


Օդեսա, արխիվ
Օդեսա, արխիվ

Ռուսաստանը հարվածել է Օդեայի քաղաքացիական էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնել է նահանգապետ Օլեգ Կիպերը:

«Չնայած հակաօդային պաշտպանության ուժերի ակտիվ աշխատանքին, որոնք ոչնչացրել են հակառակորդի թիրախների մեծ մասը, արձանագրվել են նավահանգստային և էներգետիկ ենթակառուցվածքների քաղաքացիական օբյեկտների խոցումներ», - գրել Է Օլեգ Կիպերը Տելեգրամում:

Նա հայտնել է, որ փրկարարներն արագ մարել են հրդեհները, և զոհեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG