Մատչելիության հղումներ

«Ալիևի հայտարարության մեջ ազատագրելու բան չեմ տեսել». Ալեն Սիմոնյան


«Պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է նենց ստացվի, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը»:

«Համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում: Ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը, ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի», - ընդգծեց Սիմոնյանը:

«Որ ասում եք՝ գրավելու են բան.... Ընդհակառակը՝ ես այնտեղ տեսնում եմ, որ ասում է՝ պատերազմով չի այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով», - հավելեց ԱԺ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG