Իսրայելական բանակը անցած գիշեր կրկին հարձակվել է Գազայի հատվածի վրա, սպանվել է երեք մարդ, հայտնում են Պաղեստինի առողջապահական մարմինները։ Իսրայելական կողմը չի արձագանքել այս մասին Reuters-ի հարցմանը։
ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարը, որը չի հստակեցրել «Համաս»-ի զինաթափման և Գազայի հատվածից Իսրայելի զինուժի դուրսբերման ժամանակացույցը, հոկտեմբերի 10-ից՝ ուժի մեջ մտնելուց ի վեր, պարբերաբար ընդմիջվում է արյունալի հարձակումներով։
Օրեր առաջ էլ Իսրայելի վարչապետը հրամայել էր հուժկու կրակ բացել՝ իր զինվորներից մեկի մահվանն ի պատասխան, ինչից հետո Գազայի առողջապահական կառույցները հայտնել էին 104 մարդու մահվան մասին։