Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվա բյուջեով 2 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար


«Քաղաքային զարգացում» պետական ծրագրի շրջանակներում հաջորդ տարվա բյուջեով 2 միլիարդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար, այսօր խորհրդարանում բյուջեի նախնական քննարկմանը հայտարարել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը:

Հնարավոր մրցույթների, շինարարության ժամկետների մասին, սակայն, տարածքային կառավարման նախարարը մանրամասներ չի ներկայացրել:

Քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ խոսում են մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրերի մասին, հայտարարվել էր, թե շինարարությունը կմեկնարկի 2024-ին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:

Նույն՝ «Քաղաքային զարգացում» ծրագրով 2.5 միլիարդ դրամ է հատկացվելու նաև մետրոյի ենթակառուցվածքների նորոգման համար: Եվս 7 միլիարդ դրամ էլ կտրամադրվի Երևանում Իսակով - Արշակունյաց ճանապարհի կառուցման համար: Ըստ նախարարի՝ 2026 թվականին կավարտվի հողերի օտարման գործընթացը և կմեկնարկի ճանապարհի կառուցումը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG