Մատչելիության հղումներ

Արքայազն Էնդրյուն կզրկվի «արքայազն» տիտղոսից


Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, մանկապղծության համար Միացյալ Նահանգներում մեղավոր ճանաչված Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով կզրկվի «արքայազն» տիտղոսից և կլքի իր նստավայրը՝ Royal Lodge-ը, BBC-իփոխանցմամբ՝ հայտարարել է Բուքինգհեմյան պալատը:

Նա այսուհետ կկոչվի Էնդրյու Մաունթբաթեն Վինձոր և կտեղափոխվի Նորֆոլկի Սանդրինգհեմի թագավորական կալվածք։

Տիտղոսներից զրկելու գործընթացը «նախաձեռնել» է թագավորը», ասվում է հայտարարության մեջ։

Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ կրկնվում է, որ Էնդրյուն «շարունակում է հերքել իր դեմ ուղղված մեղադրանքները». «Նրանց մեծությունները ցանկանում են հստակեցնել, որ իրենց մտքերն ու խորը համակրանքը եղել են և կմնան բռնության ցանկացած ձևի զոհերի և վերապրածների հետ»։

Արքայազն Էնդրյուն Վինձորի իր տանը հյուրընկալել էր Ջեֆրի Էփշտեյնին՝ 2006 թվականին անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար Էպշտեյնի նկատմամբ ԱՄՆ-ում ձերբակալման օրդեր տալուց երկու ամիս անց։ Նա այցելել է այդ նստավայրը՝ արքայադուստր Բեատրիսի 18-ամյակին նվիրված դիմակահանդեսի նախօրեին։

2019 թվականին BBC Newsnight-ի հարցին, թե ինչո՞ւ է Էփշտեյնին հրավիրել իր դստեր ծննդյան արարողությանը՝ ԱՄՆ-ում ձերբակալման օրդեր տալուց հետո, Էնդրյուն ասել է. «Իհարկե, ես տեղյակ չէի, երբ հրավերը տրվեց, թե ինչ էր կատարվում Միացյալ Նահանգներում, և տեղյակ չէի, մինչև լրատվամիջոցները չանդրադառնան դրան, քանի որ նա երբեք ոչինչ չի ասել դրա մասին»։ Էպշտեյնը ձերբակալվել է Ֆլորիդայում միջոցառումից ութ օր անց։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG