Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիային համարում է Եվրամիության մտերիմ գործընկեր և ցանկանում է զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։
«Ես անձամբ և Գերմանիայի կառավարությունը Թուրքիային համարում ենք Եվրամիության մտերիմ գործընկեր։ Մենք ցանկանում ենք շարունակել հարթել ճանապարհը դեպի Եվրոպա», -Թուրքիա կատարած իր առաջին այցի ընթացում ասել է Մերցը Էրդողանի հետ մամուլի ասուլիսին։
Մերցի փոխանցմամբ՝ կողմերը խոսել են միգրացիայի խնդիրների մասին։ Օրակարգի այլ կարևոր հարցերից էր պաշտպանական համագործակցությունը։
Շաբաթվա սկզբին Թուրքիան Eurofighter ինքնաթիռների մատակարարման մասին համաձայնագիր ստորագրեց։ Մերցը ողջունել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից 20 Eurofighter ինքնաթիռների գնումը։
«Ռուսաստանի ռազմատենչ ռևիզիոնիզմը ամբողջությամբ վտանգում է եվրաատլանտյան անվտանգությունը... և այս համատեքստում Գերմանիայի կառավարությունը ողջունում է Թուրքիայի որոշումը՝ ձեռք բերել 20 Eurofighter ինքնաթիռ։ Այս ինքնաթիռները կծառայեն դաշինքի կոլեկտիվ անվտանգությանը», - ասել է նա Անկարայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկկողմ քննարկումներ կլինեն Ուկրաինայի պատերազմի և Մերձավոր Արևելքում խաղաղության ջանքերի շուրջ։ Երկու հակամարտություններում էլ Թուրքիան միջնորդի դեր ունի։