Մատչելիության հղումներ

ԵԽ-ը գուշացնում է․ Վրաստանում ընդդիմադիր ուժերի արգելման փորձերը կարող են հանգեցնել «միակուսակցական բռնապետության»


Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է, որ Վրաստանի երեք հիմնական ընդդիմադիր ուժերի արգելման փորձերը սպառնում են երկիրը մղել դեպի «միակուսակցական բռնապետություն»։

Այս զգուշացումը հնչում է այն բանից հետո, երբ երեկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, թե դատական հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան՝ «Փոփոխությունների համար կոալիցիային», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժմանն» և «Հզոր Վրաստան» դաշինքին անօրինական ճանաչելու համար։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է նրանց «կառավարության լեգիտիմությունը բազմիցս խաթարելու և պետության սահմանադրական կարգին հակառակ գործելու» մեջ։

Եվրոպայի խորհրդի Վրաստանի հարցերով երկու զեկուցողներն այսօր կոչ են արել երկրին հետ վերցնել իր հայցը։

«Ժողովրդավարական ընդդիմության արգելքը գործնականում կհաստատի միակուսակցական բռնապետություն և անհամատեղելի կլինի Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ», - հայտարարության մեջ նշել են Էդիտե Էստրելան և Սաբինա Կուդիչը։

Սահմանադրական դատարանը, որը համարվում է իշխող կուսակցության կողմից վերահսկվող, ինը ամիս ժամանակ ունի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս քայլն անվանել էր «Վրաստանի ահաբեկչության տիրապետության վերջնական քայլը»՝ պնդելով՝ դրա նպատակն է երկիրը վերածել «ռուսական ոճի ավտորիտար ռեժիմի»։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG