ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումից հետո։ Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Պուտինը զանգահարեց ինձ ու ասաց՝ սա զարմանալի է։ Ասաց, որ իրենք չեն կարողացել կանգնեցել պատերազմը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ խաղաղությունը ձեռք է բերվել հենց դրանից հետ:
«Նրանք (Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները) հանդիպել են Սպիտակ տանը։ Աստիճանաբար մտերմացել են միմյանց հետ և հասել խաղաղության»,- լրագրողների հետ ճեպազրույցում եզրափակել է Թրամփը։