Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն այսօր կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։
Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հանդիպել էին նաև այս ամսվա սկզբին՝ Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Նրանք քննարկել էին տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։