Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները


Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ երեխան անհետացել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում։

Որոնումներին մասնակցում են հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG