Մատչելիության հղումներ

Նիդերլանդների արտգործնախարարը ժամանել է Ուկրաինա


Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը Կիևի երկաթուղային կայարանում, հոկտեմբերի 28
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը Կիևի երկաթուղային կայարանում, հոկտեմբերի 28

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը ժամանել է Ուկրաինա։

«Օրեցօր Ռուսաստանը սարսափելի հարձակումներով ահաբեկում է ուկրաինացիներին։ Անմեղ մարդիկ տուժում են։ Ձմռան մոտեցմամբ բազմաթիվ ընտանիքներ մնում են առանց էլեկտրականության և գազի։ Իմ ուղերձը այսօր Կիևում պարզ է՝ Ուկրաինան կարող է լիովին ապավինել մեր աջակցությանը՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում», -X-ի էջում գրել է նախարարը՝ հրապարակելով լուսանկար Կիևի երկաթուղային կայարանից։

Այցի մեկնարկին Ուկրաինան և Նիդերլանդների Թագավորությունը ստորագրել են հուշագիր անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ։ Ամստերդամը մտադիր է լրացուցիչ90 միլիոն եվրո ներդնել ուկրաինական դրոնների արտադրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG