Սևաստոպոլի ծովային գործարանում ամբարձիչ կռունկի շրջվելու հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է «Կրիմ.Ռեալիի»-ն՝ հղում անելով քաղաքի ռուսական իշխանություններին։
Աղետի մասին հաղորդվել է երկուշաբթի օրը՝ ժամը 15:30-ից 15:45-ի սահմաններում, Սևաստոպոլի Հարավային ծոցում։ Ըստ «Ֆորփոստ» պարբերականի՝ շրջվել է «Գրիգորի Պրոսյանկին» անունը կրող, 2018 թվականից կառուցվող 700 տոննա կշռող ամբարձիչ կռունկը։ Նշվում է, որ այն նախատեսվում էր կտրել մասերի և տեղափոխել Սևերոդվինսկ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, պատճառները դեռևս չեն հրապարակվում։
«Գրիգորիյ Պրոսյանկին» ամբարձիչ կռունկը նախատեսված է նավաշինության և բեռնափոխադրման բոլոր տեսակի գործողությունների համար: Կռունկի կառուցումը պետք է ավարտվեր 2020 թվականին: 2023-ին «Ֆորպոստ»-ը հայտնել էր, որ կռունկի կառուցումը կավարտվի «Սևմաշ» նավաշինարանում, որն էլ շահագործման է հանձնել այն: