Ռուսական ուժերը Ուկրաինայի առաջնագծին մոտ գտնվող շրջաններում անօդաչու թռչող սարքերով հետապնդել են խաղաղ բնակիչներին՝ նրանց վտարելով տներից, հետապնդելով տեսախցիկներով և հարվածելով՝ երբ նրանք փորձում էին ապաստան գտնել։ Այս մասին նշվում է հոկտեմբերի 27-ին հրապարակված ՄԱԿ-ի հետաքննական հաշվետվության մեջ։
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անկախ միջազգային հետաքննության հանձնաժողովի եզրակացությունները հիմնված են 226 հարցազրույցների վրա՝ տուժածների, հումանիտար աշխատողների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ ։
Փաստաթղթուղթն այս շաբաթ կներկայացվի նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Մոսկվան չի ճանաչում հանձնաժողովը և չի պատասխանում վերջինիս մուտքի, տեղեկատվության կամ հանդիպումների վերաբերյալ հարցումներին։ Ռուսաստանը նաև շարունակում է հերքել, թե դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը Ուկրաինայում։