Մատչելիության հղումներ

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հաղորդմանը


Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ: Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չեն փոխանցում:

Առաջիկա օրերին դիմումը կուղարկվի քննչական մարմին, որ կա՛մ վարույթ հարուցվի, կա՛մ մերժվի:

Օրերս մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ՝ թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ուղարկել դատախազություն՝ նշելով. «Առերևույթ հանցագործություն է, սրբազանի անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտում»:

«Լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը», - արձագանքել էր Արշակ արքեպիսկոպոսը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG