Մատչելիության հղումներ

Քիր Սթարմերը ժամանել է Անկարա


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Անկարա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Թուրքիայի կողմից Eurofighter ինքնաթիռների գնման շուրջ բանակցությունների համար։

Թուրքիան ցանկանում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը՝ համալրելով այն 40 եվրոպական արտադրության կործանիչ ինքնաթիռներով, որոնք Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի համատեղ արտադրանքն են։

Անանուն մնալու պայմանով թուրք պաշտոնյան AFP-ին հայտնել է՝ ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան այսօր արդեն մի շարք ինքնաթիռ կհանձնի՝ առանց նշելու, թե քանիսը։

Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը 2019-ին դուրս հանեց Անկարային F-35 կործանիչների ծրագրից՝ ռուսական S-400 հրթիռային պաշտպանության համակարգ գնելու պատճառով, Թուրքիան ուշադրությունը սևեռեց դեպի Եվրոպա։

Ավելի վաղ Գերմանիան արգելափակել էր Eurofighter-ների վաճառքը՝ Գազայի պատերազմի հարցում Թուրքիայի դիրքորոշման պատճառով, բայց հուլիսին վերացրեց իր դիմադրությունը։ Ակնկալվում է, որ շաբաթվա ընթացքում կանցլեր Մերցը Անկարայում կհանդիպի Էրդողանի հետ։

Անցյալ շաբաթ Էրդողանը բանակցություններ էր վարում Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ, որի ընթացքում քննարկում էին Դոհայի Eurofighters-ներից մի քանիսը ձեռք բերելու ծրագրերը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG