«Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ» ,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ «ինքս շատ լավատես եմ այս առումով և կարծում եմ, որ առաջիկայում պետք է, որ շատ շոշափելի արդյունքներ ունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը»:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի շոշափելի արդյունք ասելով, Միրզոյանը կրկին փակագծեր չբացեց, միայն նշեց, թե նկատի ունի «էնքան շոշափելի արդյունք, որ այդտեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողնի, թե իրենք հենց էդ շոշափելին նկատի ունեն»: