Մատչելիության հղումներ

Արագածոտնի թեմի հոգևորականները հրաժարվում են կիրակի օրը ներկայանալ քննչական մարմին


Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ծանուցագրեր են ստացել կիրակի օրը ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով քննչական մարմին ներկայանալու մասին:

«Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում: Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության», - ասված է հայտարարությունում։

Արագածոտնի թեմի տասնյակ հոգևորականներ նշում են, որ որպես վկա հարցաքննությանը ցանկանում են ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը:

«Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ», - ասված է հայտարարությունում:

Հոգևորականները կոչ են անում քննչական մարմնին իրենց հարցաքննության հրավիրել որևէ այլ օր՝ առնվազն երկու օր առաջ ծանուցելով հարցաքննության մասին. «ծանուցագրերը հանձնվել են նաև այդ պահանջի խախտմամբ»

«Միաժամանակ մեր անհանգստությունն ենք հայտնում Քննչական կոմիտեի վերոհիշյալ վարքագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի», - ասված է հայտարարությունում:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG