Աֆղանստանն ու Պակիստանը ճգնաժամային բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում, հայտնում է ABC News-ը:
Հոկտեմբերի 19-ին Դոհայում կայացած խաղաղության բանակցությունների ժամանակ՝ Աֆղանստանը և Պակիստանը անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության են եկել:
Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ: