Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Ասիա կատարելիք իր ուղևորության ընթացքում։

«Կցանկանայի։ Եթե ցանկանում եք տարածել այդ լուրը, ես բաց եմ դրա համար», - BBC-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին Air Force One ինքնաթիռում, երբ մեկնում էր տարածաշրջան՝ հավելելով, որ «հիանալի հարաբերություններ» ունի Կիմի հետ։

Մալայզիա և Ճապոնիա կատարած ուղևորության ընթացքում նա կհանդիպի մի շարք համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG