ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը Կուալա Լումպուրում բանակցություններ են սկսել՝ առևտրային պատերազմի սրումը կանխելու և քննարկելու երկու երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հաջորդ շաբաթ նախատեսվող հանդիպումը, հայտնում է Reuters-ը։
Բանակցությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից։
Նախքան այդ՝ հոկտեմբերի 9-ին, Պեկինը հայտարարել էր հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին։