Պաղեստինյան հիմնական խմբավորումները, այդ թվում՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը համաձայնության են եկել, որ պատերազմից հետո Գազայի կառավարումը կստանձնի տեխնոկրատների անկախ կոմիտեն։
«Համաս»-ի կայքում հրապարակված համատեղ հայտարարության համաձայն՝ Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ խմբավորումները համաձայնել են «Գազայի հատվածի կառավարումը հանձնել անկախ «տեխնոկրատներից» կազմված ժամանակավոր պաղեստինյան կոմիտեին, որը կկառավարի կենսական և հիմնական ծառայությունների հարցերը՝ արաբ եղբայրների և միջազգային հաստատությունների հետ համագործակցությամբ»։