Մատչելիության հղումներ

Սթարմերը հայտարարել է, որ պետք է համաձայնության գան սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայի» եվրոպացի առաջնորդները պետք է համաձայնության գան ավարտել Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման աշխատանքը։

«Մենք պետք է համաձայնության գանք և միլիարդներ ներգրավենք Ուկրաինայի պաշտպանությունը ֆինանսավորելու համար։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ՝ այս գործընթացը հնարավորինս արագ առաջ մղելու համար», - Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդներին ասել է Սթարմերը։

Ավելի վաղ Դաունինգ սթրիթում Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր առանձին հանդիպում ունեցել Սթարմերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG