Մատչելիության հղումներ

Կարգալույծ արված քահանան հրաժարվում է դուրս գալ Հովհաննավանքից


Մայր աթոռից Հովհաննվանք էին ժամանել, ծանուցելու, որ կարգալույծ արված Տեր Արամ քահանան դուրս գա եկեղեցուց: Հոգևորականը նշեց, որ ծանուցագրի համաձայն, ժամը 15:00-ին քահանան պետք է դուրս գար վանքից:

«Չեմ ընդունում այդ ծանուցագիրը, չենք հանձնում, ոչ մի բանի պարտավորություն էլ չունենք», - պատասխանեց կարգալույծ արված քահանան:

«Որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն՝ խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում: Մնացածը ձեր գործն է»,- ասաց Հովհաննավանք այցելած հոգևորականը:

«Ո՞ւմ ասածն եք փոխանցում, դիվանատա՞ն: Ես ասում եմ, որ սա չեմ ընդունում: Ով տվել է, տարեք հետ տվեք իրեն, ես էդ կառույցը չեմ հարգում, ով էս թուղթը ուղարկել է»,- ասաց կարգալույծ հռչակված քահանան:

Նրա աջակիցները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, նաև հայհոյում:

Հոկտոմբերի 21-ին է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը կարգալույծ արել Հովաննավանքի քահանա Տեր Արամին։ Նախկին քահանան «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ հեռանալ չի պատրաստվում, Մայր Աթոռի որոշումը չի ընդունում, հորդորել էր այլ քայլեր չանել, այսինքն այլ քահանա չուղարկել

Կարգալույծ հռչակված քահանան սեպտեմբերին հրապարակային քննադատել էր եկեղեցական բարքերը, դրանք անվանել զազրելի, խոսել հոգևոր վերնախավի ճնշումների ու Սուրբ Գրքի եկեղեցական կանոնների խախտումների մասին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG