Մատչելիության հղումներ

Նիկոլական բանդա, Սերժի բանդա. ԱԺ-ում բանավեճ սկսվեց


Ազգային ժողովում հայտարարությունների ժամին բանավեճ սկսվեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի ու իշխանական պատգամավորների միջև:

Մկրտչյանը մեղադրեց իշխանություններին քրեական գործեր «սարքելու» մեջ, հայտարարեց, թե «շնորհակալ» պիտի լինել, «եթե ձեզ ծեծի են ենթարկել կամ խոշտանգել են, որովհետեւ նիկոլական բանդան կարող էր որոշել ձեր նկատմամբ կարել քրեական գործ, սարքել ահաբեկչություն»։

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Մկրտչյանին: Վերջինս շարունակեց. «Նիկոլական բանդայի տրամաբանական շարունակությունն է, անգամ խոսքի նկատմամբ պրիմիտիվ հանդուրժողականություն չունեն»:

Ռուբինյանը հորդորեց անջատել պատգամավորի խոսափողը, ապա իր հերթին հայտարարեց. «Ողջունենք տիկին Մկրտչկանի տիրոջը՝ Սերժին և իր բանդային, ձեռքով անենք»:

Ապա ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը տեղից ինչ-որ բան ասաց, սակայն նրա խոսքը լսելի չէր: Մկրտչյանը ևս շարունակում էր արձագանքել:

«Չափերդ մի անցի, ձենդ կտրի, աղջիկ ջան», - նրան դիմելով ասաց Ռուբինյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG