«Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը», - այսօր Աստանայում, Ղազախստան-Ադրբեջան միջպետական խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Այս փաստը վկայում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ թե թղթի վրա է, այլև գործնականում», - հավելել է Ադրբեջանի նախագահը։