Մատչելիության հղումներ

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. վարչապետ


Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի», - նշեց վարչապետը:

Ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ նախագիծն առաջարկել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ռազմական գերատեսչությունը հիմնավորում է, թե պայմանագրային զինծառողների թիվն է աճել, և թվարկում՝ ինչ գրավիչ քայլեր են արել ու անում պայմանագրային զինվորական ծառայությունն ընդլայնելու համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG