Մատչելիության հղումներ

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը


Լյուքսեմբուրգում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի իր գործընկերոջ՝ Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը և Գերապետրիտիսն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրեին, այդ թվում՝ Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ներառյալ առկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում էր աշխատանքային այցով, որտեղ մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG