Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները համաձայնության են եկել մինչև 2027-ի վերջը ռուսական գազի ներմուծումից հրաժարվելու շուրջ


ԵՄ անդամ երկրները համաձայնության են հասել մինչև 2027 թվականի վերջը փուլ առ փուլ ռուսական գազի ներմուծումից հրաժարվելու շուրջ՝ ամբողջովին վերացնելով կախվածությունը, որը դաշինքը դժվարությամբ էր հաղթահարում։

Լյուքսեմբուրգում կայացած էներգետիկայի նախարարների հանդիպմանը մասնակիցները հաստատեցին Եվրոպական հանձնաժողովի ծրագիրը՝ Ռուսաստանից խողովակաշարային գազի և հեղուկացված բնական գազի ներմուծումը փուլ առ փուլ կրճատելու վերաբերյալ, որը պետք է հաստատվի դաշինքի խորհրդարանի կողմից։

«Չնայած վերջին տարիներին մենք քրտնաջան աշխատել և պնդել ենք, որ ռուսական գազն ու նավթը դուրս բերվեն Եվրոպայից, մենք դեռ այդ նպատակին չենք հասել», - հայտարարել է Եվրամիությունը նախագահող Դանիայի էներգետիկայի նախարար Լարս Աագարդը։

Բրյուսելի տվյալներով՝ ռուսական գազը 2025 թվականին կազմել է ԵՄ ներմուծման մոտ 13 տոկոսը՝ տարեկան ավելի քան 15 միլիարդ եվրո արժողությամբ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG