Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանին ձերբակալել են և տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբան (լրացվող)

Լրացված

15:06

Փաստաբան Հայրապետյանն ասաց՝ Վարդան Ղուկասյանին ձերբակալել են և տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

«Կասկածներ կան, որ փորձում են մարդկանց արածները բերել, կապել Վարդան Ղուկասյանի հետ: Այս պահին Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը հետևյալն է՝ ինքը անգամ ուրախ կլինի, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել ու բացահայտվել է, բայց խնդիրն այլ է, երբ մինչև քրեական վարույթ նախաձեռնելը կամ քննչական գործողությունները ՔՊ-ական բոլոր պատգամավորները որպես Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակներ տիրապետում էին նախաքննական գաղտնիքի ու հրճվանքով նյութեր էին հրապարակում, սա արդն խոսում է այն մասին, թե այստեղ կատարվածն իրավական գործընթաց էր, թե ՔՊ-ի գործընթացն էր», - ասաց Փաստաբանը:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրությանը Հայրապետյանն ասաց. «Հրապարակված որևէ խոսկցություն կաշառքի չի վերաբերում: Երկրորդը՝ ինչ կա այստեղ գրված, չի վերագրվում Վարդան Ղուկասյանին, նկարագրության մեջ այլ անձի է վերաբերվում: Այլ տվյալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում խոսքն այլ անձի մասին է»:

14:24

Լարված իրավիճակ է Գյումրիի քաղաքապետարանի մոտ, հրմշտոց է սկսվել ոստիկանական ուժերի և տեղում հավաքված քաղաքացիների միջև: Բերման է ենթարկվել մեկ քաղաքացի, թե ինչու, դեռևս հայտնի չէ:

13:50

Գյումրիի քաղաքապետարանի մոտ կրկին ոստիկանական նոր ուժեր ժամանեցին:

13:15

«Մենք կգնանք, խնդիր չունենք, ոչ մի բան չենք արել», - Վարդան Ղուկասյանը աշխատասենյակից դուրս եկավ և դիմեց քաղաքապետարանի շենքի ներսում հավաքվածներին:

12:32

Գյումրիի քաղաքապետարան են ժամանել ոստիկանական նոր ուժեր, այդ թվում՝ կարմիրբերետավորներ:

11:20

Գյումրիի քաղաքապետին և ևս 7 անձի ձերբակալելու մասին որոշում է կայացվել կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, հայտնում է Հակակոռուպցիոն կողմիտեն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռևս քաղաքապետարանի շենքում է:

11:11

Իրավիճակը տեղում պարբերաբար լարվում է: Շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց քաղաքապետարանի տնտեսվարը, նախնական տեղեկություններով իրեն լավ չի զգում նաև Վարդան Ղուկասյանը: Քաղաքապետարանի մոտ այս պահին մի քանի շտապօգնության մեքենա է կանգնած:

10:45

Իրավապահները այսօր առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվում, այս պահին պարզ չէ: Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքն ու թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատողներին մտնել կամ դուրս գալ շենքից:

Քաղաքապետարանի մուտքի մոտ հավաքվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները: Այս պահին համայնքային ենթակայության երկու ջրցան մեքենաներ փակել են հրապարակի մուտքը:

Քիչ առաջ ժամանեցին ոստիկանական ուժեր և շրջապատեցին քաղաքապետարանի շենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG