Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է՝ Գազայում հրադադարը և մարդասիրական օգնությունը կվերսկսվեն


Իսրայելի զինված ուժերը հայտարարում են, որ հրադադարը և մարդասիրական օգնությունը կվերսկսվեն, այն բանից հետո, երբ Գազայում ավիահարվածների հետևանքով զոհվել է 26 մարդ, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իր միջնորդությամբ կնքված հրադադարը դեռևս ուժի մեջ է։ Նա նշել է, որ «Համաս»-ի ղեկավարությունը կարող է ներգրավված չլինել խախտումների մեջ:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ օգնության մատակարարումը Գազայում կվերսկսվի երկուշաբթի օրը:

«Համաս»-ի զինված թևը հայտարարել է, որ հավատարիմ է մնում հրադադարի համաձայնագրին, տեղյակ չէ Ռաֆահում տեղի ունեցած բախումների մասին և մարտից ի վեր կապի մեջ չի եղել այնտեղի խմբավորումների հետ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG