Մատչելիության հղումներ

Ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Օդեսայի մարզում հրդեհներ են բռնկվել


Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել են 82 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքով, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հրամանատարությունը։

Օդեսայի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, մեկ մարդ վիրավորվել է։

«Ավելի քան 5 հազար քմ տարածքով հրդեհ է բռնկվել կրակը տարածվել է մի քանի պահեստներում, որտեղ պահվում էին հագուստ, գործվածքներ և փաթեթավորման նյութեր», - գրել է Կիպերը սոցիալական ցանցում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG