Մատչելիության հղումներ

«Համաս»-ը սկսել է պատանդների փոխանցումը Իսրայելին


«Համաս»-ի կողմից պահվող պատանդների վերադարձը,Գազա, հոկտեմբերի 13
«Համաս»-ի կողմից պահվող պատանդների վերադարձը,Գազա, հոկտեմբերի 13

«Համաս» խմբավորումը սկսել է պատանդների փոխանցումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է, որ Կարմիր խաչի միջոցով Իսրայելին են հանձնվել 7 պատանդներ, որոնք ուղևորվել են Գազայի հատվածում իսրայելական զինվորականների վերահսկողության տարածք։

Ժամեր անց նախատեսվում է պատանդների փոխանցման երկրորդ փուլը։

Կողմերը պայմանավորվել են, որ փոխանակումն իրականացվելու է միջնորդների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով՝ առանց հանրային արարողությունների կամ մեդիայի լուսաբանման։

Ըստ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադար հաստատելու ծրագրի առաջին փուլի, որի շուրջ Իսրայելը և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը համաձայնության եկան անցած շաբաթվա վերջին, իսրայելական բանակը հետ է քաշվում նախապես համաձայնեցված դիրքեր և այնտեղից վերահսկելու է Գազայի մոտ 53 տոկոսը: Դրանից «Համաս»-ը 72 ժամում պետք է ազատ արձակի իսրայելցի 48 պատանդներին, որոնցից 20-ն են ողջ, Իսրայելն էլ պետք է ազատի պաղեստինցի 250 դատապարտյալի և 1700 կալանավորի: Ծրագրով նաև պետք է վերականգնվի մարդասիրական օգնության մատակարարումը գրեթե հողին հավասարեցված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG