Գերմանիայի Մյունխեն քաղաքում պայթյունների ու կրակոցների ձայներ են լսվել: Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ հայտնաբերվել է մեկ մարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով: Սակայն թե ինչ է պատահել, ինչ հանգամանքներում, չի հաղորդվում:
Այս պահին քաղաքում ուժեղացված հսկողություն է իրականացվում: Մեծաթիվ ոստիկաններ ու հրշեջներ են Մյունխենի գլխավոր փողոցում՝ Լերխենաուեր Շտրասեում: Այստեղ է սովորաբար անցկացվում «Օկտոբեր ֆեստ»-ը: Ըստ ոստիկանության՝ քաղաքում բնակչության, զբոսաշրջիկների համար վտանգ չկա: