Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարձակվել է Կիևի և Զապորոժիեի վրա, չորս մարդ զոհվել է, կան վիրավորներ


Կիևում անցած գիշեր ռուսական հարձակման հետևանքով կա առնվազն չորս զոհ:

Քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ հարվածները հասցվել են «Կալիբր» և «Կինժալ» հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Նախնական տվյալներով՝ մոտ տասը մարդ վիրավորվել է։

Կիևի մարզում հարվածներ են հասցվել Բուչա, Ֆաստիվսկի, Բելոցերկիվսկի, Օբուխիվսկի և Բորիսպիլսկի շրջաններին։ Բուճա շրջանում կա 17 վիրավոր։ Ֆաստիվ շրջանում վիրավորվել է հացաբուլկեղենի խանութի հինգ աշխատակից, հայտնել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչությունը։

Հարձակման են ենթարկվել նաև Ուկրաինայի այլ շրջաններ։ Զապորոժիեում վիրավորվել է ավելի քան 20 մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ «Հրթիռը ընկել է ինը հարկանի բնակելի շենքի մոտ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել», - հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ռուսաստանի զինված ուժերը չեն մեկնաբանել Զապորոժիեի վրա հարձակումը, ինչպես նաև Կիևի վրա զանգվածային հարվածը։ Լեհաստանը փակել է օդային տարածքը Լյուբլինի և Ժեշովի մոտակայքում՝ Ուկրաինայի վրա հարձակման պատճառով։









Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG