«44-օրյա պատերազմի [ադրբեջանցի] շեհիդների ժառանգությունը մշտապես վառ կմնա մեր սրտերում», - այսօր նման գրառում է արվել Թուրքիայի ԱԳՆ X-ի պաշտոնական օգտահաշվում։
«Սեպտեմբերի 27-ին՝ շեհիդների հիշատակի այս օրը, մենք երախտագիտությամբ ենք հիշում Ադրբեջանի այն հերոս զավակներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Ղարաբաղի։ Մենք հավատում ենք, որ հարատև խաղաղության ուղղությամբ արվող պատմական քայլերը՝ հիմնված այդ զոհերի հիշտակի վրա, բարգավաճում կապահովեն մեր տարածաշրջանի համար», - նշված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության գրառման մեջ։