Մատչելիության հղումներ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն ազատվել է պաշտոնից


Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ազատության» հարցին՝ պաշտոնանկությունը կապ ունի՞ Փարաքարի համայնքապետի սպանության գործի հետ, Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին որևէ նորություն չունենք հայտնելու: Միջացառումները շարունակվում են»:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա 2 զոհ։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վերջինս այդ պահին ծառայության մեջ չի եղել, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը:







Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG