Մատչելիության հղումներ

Կոպենհագենի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ անօդաչու սարքերի պատճառով


Դանիայի մայրաքաղաքի օդանավակայանը սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, քանի որ օդանավակայանի տարածքում նկատվել են «երկու կամ երեք» անծանոթ անօդաչու թռչող սարքեր, հայտնում է երկրի ոստիկանությունը։

Flightradar24 կայքի տվյալներով՝ ավելի քան 30 ինքնաթիռ, որոնք ուղևորվում էին Կոպենհագեն, ուղղվել են այլ օդանավակայաններ։ Մի շարք չվերթներ չեղարկվել են, մյուսները՝ հետաձգվել։

Նույն օրը երեկոյան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ոստիկանությունը ձերբակալել է Սինգապուրի երկու քաղաքացիների, որոնց մեղադրում են Ակերշհուսի ամրոցի տարածքում ռազմական օբյեկտի վրա անօդաչու սարքեր գործարկելու համար։ Դեռևս տեղեկություն չկա, որ Դանիայում և Նորվեգիայում տեղի ունեցած միջադեպերը փոխկապակցված լինեն։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները երկու անգամ մեղադրել են Ռուսաստանին իրենց օդային տարածքի աննախադեպ խախտումների համար։ Սեպտեմբերի 10-ին մոտ 20 անօդաչու ներխուժել էր Լեհաստանի տարածք, իսկ սեպտեմբերի 19-ին Էստոնիայի իշխանությունները հայտարարել էին ռուսական կործանիչների կողմից երկրի օդային տարածքի խախտման մասին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG