Մատչելիության հղումներ

Լեհաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիև


Լեհաստանի փոխվարչապետը և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, արխիվ
Լեհաստանի փոխվարչապետը և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, արխիվ

Լեհաստանի փոխվարչապետը և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի պատվիրակության հետ այցելել է Կիև։

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ նախատեսում է ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել ռազմական համագործակցությունը, Ուկրաինային հետագա աջակցությունը և անվտանգության իրավիճակը՝ Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին։

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին տեղեկացրել էր, որ այս շաբաթ բարձր մակարդակի լեհական պատվիրակություն կայցելի Ուկրաինա՝ ուսումնասիրելու երկրի փորձը։

Լեհաստանը սեպտեմբերի լույս 10-ի գիշերը իր տարածքում կործանել էր ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել էր ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար: Մոսկվան գրեթե ամբողջ օրը լռելուց հետո միայն հայտնեց, որ Լեհաստանի տարածքում որևէ թիրախային հարված նախատեսված չի եղել, սակայն պատրաստ են լեհական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG