Սաուդյան Արաբիան և միջուկային զինուժ ունեցող Պակիստանը փոխադարձ պաշտպանության պայմանագիր են կնքել, հայտնում է Associated Press-ը։
Համաձայն փաստաթղթի՝ որևէ հարձակում այս երկրներից մեկի վրա դիտվելու է որպես հարձակում երկուսի դեմ։
Պայմանագրի ստորագրել են Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մոհամեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Կողմերն ընդգծել են, որ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել ռազմական համագործակցությունը և ապահովել համատեղ զսպման մեխանիզմներ։
Չնայած հայտարարություններում միջուկային զենքի մասին խոսք չի եղել, վերլուծաբանները փաստաթուղթը գնահատում են որպես ուղերձ Իսրայելին, որը հարձակվել էր Քաթարում Համասի առաջնորդների վրա, հաղղորդում է AP-ը։