Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զորքերը «քաջաբար պայքարում են՝ պատանդների ազատ արձակման և «Համաս»-ի պարտության պայմաններ ստեղծելու համար»։
«Գազան այրվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին», - The Times of Israel-ի փոխանցմամբ՝ նշել է Կացը՝ հավելելով՝ «մենք չենք նահանջի մինչև առաքելությունը չավարտվի»։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, նշել է, որ Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար: