Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, արխիվ

Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, «Ազատությանը» տեղեկացրին Քննչական կոմիտեից:

«Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է», - մասնավորապես հայտնում է ՔԿ-ն՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Քննչականն այլ մանրամասներ չի հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG